Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 հուլիսի 2010

Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջև





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը հնարավորություն կտա քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Ալեքսանդր Ժուկովը ևս ընդգծել է տարբեր և, մասնավորապես սպորտի ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Որպես Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ` նա կարևորել է երկու երկրների օլիպիական կոմիտեների միջև փոխգործակցության զարգացումը։
Հյուրերին է ներկայացվել Սևանի տարածքում սպորտային համալիրի կառուցման նախագիծը, որով նախատեսվում է համաշխարհային մասշտաբի սպորտային համալիրի ստեղծում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի միջև։ Փաստաթուղթն ստորագրել է Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի անունից` Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անունից` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը։
Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ փոխվարչապետի համատեղ մամուլի ասուլիսը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ