շաբաթ, 17 հուլիսի 2010
Իսպանացի գործարարները հյուրընկալվել են կառավարությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «Տոռռեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորած ձեռնարկատերերի պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցելությունը Հայաստանի Հանրապետություն, ինչը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը։
Վարչապետը հյուրերին ծանոթացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, ինչպես նաև ներդրումային հնարավորություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են դեղագործության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին։