երեքշաբթի, 20 հուլիսի 2010
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։
Կենսագրական տվյալներ
Սերգեյ Նիկոլայի Ազարյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1955թ., հուլիսի 31, ք. Կիրովաբադ
Կրթություն
1973-1977թթ. – Սարատովի բարձրագույն ռազմա-քիմիական հրամանատարական ուսումնարան
1986-1988թթ.- Կույբիշևի անվան Ռազմա-ինժեներական ակադեմիա
Աշխատանքային գործունեություն
1977-1979թթ. – ԽՍՀՄ ՔՊ 983-րդ Հաշվարկա-վերլուծական խմբի պետ
1979-1981թթ. – ԽՍՀՄ ՔՊ 312-րդ առանձին մեքենայացված գնդի հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության դասակի հրամանատար
1981-1985թթ. - Հայկ. ԽՍՀ Լենինական քաղաքի ՔՊ շտաբի ավագ սպա
1988թ. – Երևանի 26 կոմիսարների շրջ. ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ
1988-1989թթ. – Երևանի Շահումյանի շրջ. ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ
1989-1990թթ. – Հայկ. ԽՍՀ ՔՊ շտաբի հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության բաժնի պետ
1990-1992թթ. – Երևանի ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ
1992-1993թթ. – ՀՀ ՔՊ շտաբի պետի առաջին տեղակալ
1993-1997թթ. – ՀՀ ԿԱ ԱԻՎ, ՀՀ ՔՊ շտաբի պետ – ԱԻՎ պետի տեղակալ
1998-1999թթ. – ՀՀ ԿԱ ԱԻՎ պետի խոհրդական
1999-2000թթ. – ՀՀ ԿԱ ԱԻՎ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ
2000-2001թթ. – ՀՀ ԿԱ ԱԻՎ ԶՓՈՒ վարչության պետ
2001-2005թթ. – ՀՀ ԿԱ ԱԻՎ արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ
2005-2009թթ. – ՀՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ
2009-2010թթ. – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
2010թ. հուլիսի 20-ից – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։
Այլ տվյալներ
Փրկարար ծառայության գնդապետ է։
Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, «ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի հոբելյանի» և «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի հոբելյանի» կապակցությամբ մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով։
Ունի «Վարդենիսի պատվավոր քաղաքացու» կոչում։
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի։