հինգշաբթի, 29 հուլիսի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին:
Քչերին է տրված վայելելու այն հռչակն ու հեղինակությունը, որ ուներ Արաքս Դավթյանը: Նա բացառիկ օժտվածությամբ օպերային երգչուհի էր, ում վառ տաղանդը նվաճել է հարյուրավոր բեմեր և հուզել նրա արվեստի հազարավոր երկրպագուների` աշխարհի տարբեր ծայրերում:
Մեծ երգչուհու կերպարում միահյուսվում էին շռայլորեն օժտված արտիստն ու սիրված մանկավարժը, ով նշանակալի ավանդ է ունեցել մեր երգարվեստի գործիչների մի քանի սերունդների կրթության գործում:
Վշտի այս ծանր պահին իմ զորակցությունն ու ցավակցությունն եմ հայտնում մեծատաղանդ երգչուհու հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և սաներին: