երկուշաբթի, 2 օգոստոսի 2010
Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը խորհրդի անդամներին է ներկայացրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթուղթը Ասիական զարգացման բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքերում hրապարակելու մասին։ Փաստաթղթի վերաբերյալ հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները ներառելուց հետո, այն կներկայացվի հանրային քննարկման։
Ըստ օրակարգի հաստատվել է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2010 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։