երկուշաբթի, 9 օգոստոսի 2010
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 9-13-ը կգտնվի կարճատև արձակուրդում։ Արձակուրդի մի մասը վարչապետը կանցկացնի արտերկրում` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Արձակուրդի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։