Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 օգոստոսի 2010

Տիգրան Սարգսյան. «Մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե 2010» երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին հրավիրվել էին 18-ից 30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, և Ջավախքից։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով երիտասարդական հավաքի մասնակիցներին, նշել է, որ տարին առանձնահատուկ է համահայկական բնույթ ունեցող երիտասարդական միջոցառումների առատությամբ։ Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայի, որպեսզի խթանի երիտասարդական շարժումը Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ կառավարության ղեկավարի` «Բազեի» երիտասարդական հավաքները կարող են լավագույն գործիքներից մեկը հանդիսանալ` համախմբվելու, երիտասարդական շարժման մեջ համատեղ ծրագրեր մշակելու, նոր մշակույթ ներդնելու առումով։
Տիգրան Սարգսյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է նաև Անկախության Հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ. «Օրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին։ Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձևավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքերը։ Հռչակագրի ընդունումն ունեցավ պատմական նշանակություն մեր ժողովրդի համար, որովհետև հռչակագրում ներառնված էին հենց այն սկզբունքները, որոնցով հետագայում մենք կարողացանք օրենքներով, նորմատիվ ակտերով ձևավորել մեր անկախ հանրապետության հիմքերը։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Անկախության Հռչակագրի ընդունման կապակցությամբ»։
Վարչապետն իր խոսքում ընդգծել է նաև երիտասարդության որակյալ կրթություն ստանալու կարևորությունը. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին։ Ժամանակակից աշխարհը, միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլ առաջին հերթին ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք դեռևս անելիքներ ունենք»։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «25 ակումբ» միջազգային կազմակերպություն նախաձեռնած «Կամավոր, անվարձահատույց արյունատվության քարոզչություն» ակցիայի շրջանակում արդեն երրորդ անգամ արյուն է հանձնել։
 

Ելույթն ամբողջությամբ

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ