շաբաթ, 4 սեպտեմբերի 2010
ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային։
Դոկտոր Հասան Մուստաֆան Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Հայաստան է ժամանել ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի անցկացումը և Դոկտոր Հասան Մուստաֆայի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկրում հանդբոլի զարգացմանը։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մրցաշարի կազմակերպումը նպաստելու է Հայաստանում հանդբոլի զարգացմանն ու ժողովրդականացմանը, որպեսզի ավելի շատ պատանիներ ու աղջիկներ զբաղվեն այս գրավիչ մարզաձևով։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ արվելու է ամեն ինչ հայկական հանդբոլի բարի անվանդույթների վերականգնման ու առկա ներուժի բազմապատկման համար։
Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության մակարդակն ու վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի և մեր ֆեդերացիայի հետ գործակցության զարգացման հեռանկարները։
Դոկտոր Հասան Մուստաֆան կարևորել է ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության կազմակերպումը, նշելով, որ այն կնպաստի հանդբոլի ավելի մեծ ճանաչում ստանալուն։
Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հանդբոլի հավաքականները։