երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2010
«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Ազգային օրը
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվել է նաև հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված Էր Հայաստանի Ազգային օր։ Տոնական հանդիսությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության ժամանմամբ, որոնց մուտքի մոտ դիմավորել է «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին։ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո վեր է խոյացել հայկական եռագույնը և տրվել Հայաստանի Ազգային օրվա մեկնարկը։ Պաշտոնական ընդունելությունների սրահում ՀՀ վարչապետի ու Լիյ Թիայ Յինի զրույցից հետո Տիգրան Սարգսյանը գրառում է կատարել պաշտոնական հյուրերի հուշամատյանում, որտեղ երախտագիտություն Է հայտնվում չինական կողմին՝ ջերմ ընդունելության և ցուցահանդեսը գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար։
«Շանհայ Էքսպո-2010»-ում Հայաստանի Ազգային օրվա բացման հանդիսավոր նիստի ժամանակ Չինաստանի կառավարության և ցուցահանդեսի կազմկոմիտեի անունից շնորհավորելով Հայաստանին անկախության օրվա կապակցությամբ, ողջունելով ՀՀ վարչապետի մասնակցությունը Ազգային օրվա միջոցառումներին` «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ցուցահանդեսին գերազանց մասնակցության համար։ «1851 թվականին, երբ Լոնդոնում բացվեց արդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսը, անցած 159 տարում Էքսպոն ականատեսն Է եղել զարգացման տարբեր փուլեր, մարդկության առջև շարունակ բացելով նոր պատուհաններ, կարևոր հարթակ, որտեղ տարբեր ժողովուրդներ ներկայացրել են իրենց նվաճումները՝ ի նպաստ համընդհանուր բարեկեցության, բարեկամության և համատեղ առաջընթացի»,-ասել է նա` հույս հայտնելով, որ «Շանհայ Էքսպո-2010»-ը լավ առիթ կլինի տնտեսական երկխոսության հետագա խորացման համար։
Լիյ Թիայ Յինի խոսքով, Հայաստանը, որը գտնվում Է Եվրոպան Ասիայի հետ կապող խաչմերուկում, նպատակային շարժվում Է իր լուսավոր ապագայի կառուցմանը, որի լավագույն վկայությունն Է նաև ցուցահանդեսին հայկական կողմի ներկայացրած տաղավարը։ «Հայաստանում ապրում Է հնագույն և իմաստուն մի ժողովուրդ, ծաղկում Է յուրահատուկ հայկական մշակույթը։ Այդ երկիրն աշխարհին տվել Է համաշխարհային հեղինակության բազմաթիվ անուններ, իր ուրույն ավանդն Է բերել համընդհանուր մշակույթի զարգացմանը` այս անգամ «Շանհայ Էքսպո»-ում ներկայացնելով «Աշխարհի քաղաք» իր ուրույն նախագիծը»,-ասել է գրասենյակի գլխավոր տնօրենը։ Վերջինս, նրա գնահատմամբ, մի յուրահատուկ մոտեցում Է մարդկանց միջև երկխոսության, երջանիկ, քաղաքային կյանքի ստեղծման նշանակալի տեսակետ, ինչը համահունչ Է ներկա ցուցահանդեսի ընդհանուր կարգախոսին` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք»։ Նա բարձր է գնահատել նաև նախագծի վիրտուալ ներկայացումը` համարելով այն ողջ ցուցահանդեսում լավագույն համանման կատարումներից մեկը։
Նշելով հայ-չինական դրավոր կապերի մասին` նա գոհունակությամբ ընդգծել է, որ այսօր Էլ բնականոն զարգանում է երկկողմ համագործակցությունը մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում։ Լիյ Թիայ Յին հույս է հայտնել, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ու ՀՀ վարչապատի այցը նոր ազդակ կհանդիսանան և կամրապնդեն հայ-չինական համագործակցության կամուրջը, նոր էջ կբացեն երկկողմ բարեկամական հարաբերություններում։
Իր խոսքում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ՉԺՀ իշխանություններին ջերմ ընդունելության և բազմամիլիոն լսարանին աշխարիհ ապագայի՝ Հայաստանի տեսլականը ներկայացնելու հնարավորության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար կրկնակի հաճելի Է ելույթ ունենալ, քանի որ սեպտեմբերի 21-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տասնիններորդ ամյակն Է, այլև ՀՀ ազգային օրն Է «Շանհայ Էքսպո-2010»-ում։ Որդեգրված հիմնական կարգախոսը հայկական կողմին ցուցահանդեսին պատրաստվելիս ստիպել Է վերաիմաստավորել մեր ժողովրդի անցած ուղին և փորձել միացյալ նայել դեպի ապագա։ «Մեր երկիրն ամեն օր արթնանում Է և նայում Արարատ բիբլիական սարին։ Իմաստը, որ կրում Է Արարատը, նախ և առաջ կապվում Է վերածննդի գաղափարի հետ։ Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ Է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձևակերպել աշխարհի նոր ուղղվածությունը։ Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն Է, որ նոր աշխարհը մենք պետք Է կառուցենք միասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսակետը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք Է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին՝ մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը»,-նշել է ՀՀ վարչապետը։
Նրա գնահատմամբ, այսօր «Շանհայ Էքսպո-2010»-ն ուրույն հնարավորություն Է տալիս հենց համատեղ աշխատանքի, քաղաքակրթության երկխոսության համար։ Տիգրան Սարգսյանը բոլորին հրավիրել է մասնակցելու Արարատյան դաշտավայրում կառուցվելիք նոր քաղաքի շինարարությանը` հույս հայտնելով, որ այդ քաղաքի շինարարությունը նոր Էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքակրթության պատմության համար։
Հայկական կատարողների մասնակցությամբ կազմակեպված համերգային ծրագրից հետո, ՀՀ վարչապետն ու նրա գլխավորած պատվիրակությունը ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված Չինաստանի և Հայաստանի տաղավարներին։ Վերջինս հասցրել Է մեծ հետաքրքրություն առաջացնել «Շանհայ Էքսպո-2010»-ի այցելուների շրջանում։ Ընդհանուր` ավելի քան հիսուներեք միլիոն այցելուներից երկու միլիոնը եղել Է նաև հայկական տաղավարում։ Հինգ հարյուր քառակուսի մետր զբաղեցնող տաղավար օրական այցելում Է շուրջ քսան հազար մարդ, իսկ տաղավարն ու նրա վիրտուալ տարբերակն արժանացել Է կազմկոմիտեի բարձր գնահատանքին։
«Շանհայ Էքսպո-2010»-ին մասնակցության և իրենց քաղաքում հյուրընկալվելու կապակցությամբ երկկողմ այցելության ժամանակ ՀՀ վարչապետին իր շնորհակալությունն Է հայտնել Շանհայի քաղաքապետ Հան Ժենգը։ Այդ փաստը, ըստ նրա, վկայում Է այն կարևորության մասին, որ հայկական կողմից տրվում Է թե հայ-չինական հարաբերություններին, թե «Շանհայ Էքսպո-2010»-ին։
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն Է հայտնել Հան Ժենգին ջերմ ընդունելության և ցուցահանդեսի կազմակերպման ժամանակ աջակցության համար։ Նրա խոսքերով, Հայաստանն իր այս մասնակցությամբ փորձել Է ցույց տալ, որ ներկայացված ապագայի քաղաքը լավ հարթակ Է քաղաքակիրթ երկխոսության համար։ ՀՀ վարչապետը կարևորել Է Շանհայի քաղաքաշինական փորձն ու դրա հետագա կիրառումը։ Նա Շանհայի քաղաքապետին հրավիրել Է այցելել Հայաստան՝ ծանոթանալու հայկական ճարտարապետական ու շինարարական ավանդույթներին, փոխանակվելու քաղաքաշինական փորձառությամբ։