Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 1 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության հռչակման օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 12-րդ տարեդարձի առթիվ: Պատմական հայրենիքում իր անկախ պետականությունը կերտելու Արցախի հայության ձգտումը իրականություն դարձավ 12 տարի առաջ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ Անկախության հռչակագրի ընդունմամբ: Դրանով արցախահայությունը ոչ միայն հաստատեց հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, այլև այս ամբողջ ընթացքում աշխարհի առջև հավաստեց նվիրվածությունը ժողովրդավարական համընդհանուր արժեքներին, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման կարևոր կռվաններից է: Այսօր, երկրի պաշտպանունակության ամրապնդման ճանապարհին, անչափ կարևոր է ներքին ու արտաքին կայունության ապահովումը՝ այն զուգակցելով տնտեսության վերականգնման, սոցիալական հիմնախնդիրների աստիճանական լուծման գործի հետ: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության հետ միասին, աշխարհասփյուռ հայության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այսուհետ ևս կկարողանա դիմագրավել այդ խնդիրների լուծման ընթացքում հանդիպող դժվարությունները, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման որդեգրած ուղուն և տեր կանգնել Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Հավերժ փառք անկախությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսներին, որոնց ոգով այսօր սերունդներ են կրթվում և որոնց հիշատակի ամենամեծ տուրքը՝ նվաճած հաղթանակը պահելն ու մեր հայրենիքը հզորացնելն է: Կրկին շնորհավորում եմ բոլորիս ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ, ցանկանում հարատև խաղաղություն ազատաբաղձ արցախահայությանը, ստեղծագործ աշխատանք՝ ի շահ Արցախի հետագա բարգավաճման ու հզորացման:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ