Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 հոկտեմբերի 2010

Վարչապետը շնորհավորել է ուսուցիչներին





Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ուսուցչի տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով ուսուցիչներին` վարչապետը նշել է.  «Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից, ցանկանում եմ սրտանց շնորհավորել ներկա գտնվող բոլոր ուսուցիչներին: Տասնյակ երկրներում այսօր կարևորվում է ուսուցչի առաքելությունը: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ նույնպես կարողացել է ըստ արժանվույն գնահատել այն և ուսուցչի նկատմամբ հարգանքը հաղորդել մեզ, իսկ մենք, համոզված եմ, այս մոտեցումը հաղորդելու ենք մեր ապագա սերունդներին, որովհետև մանկավարժը ամենակարևոր մասնագիտությունն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլն ասել է մի թևավոր խոսք. 
«Ցանկացած վարչապետ կերազեր ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին ունի ուսուցիչը»: Դա այդպես է. այսօր ուսուցիչն է կերտում մեր ապագան: Եթե մենք ուզում ենք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը տասնամյակներ անց, ապա այն պետք է տեսնենք մեր ուսուցչի մեջ: Պետք է տեսնենք, թե ինչպիսի արժեքային համակարգ են նրանք կրում, ինչպես են դաստիարակում մեր երեխաներին` վաղվա մեր քաղաքացիներին, ինչպիսի կենցաղվարություն են ուսուցանում, մտածելու ինչպիսի կարողություններ են տալիս և ինչպիսի գիտելիքներ ու արժեքներ են սերմանում մեր երեխաների մեջ: Հենց այդպիսին էլ լինելու է Հայաստանի Հանրապետության ապագան և հասկանալի է, որ դրանից ավելի մեծ ու կարևոր իշխանություն գոյություն չունի:
Դա նշանակում է, որ ուսուցիչները պետք է մշտապես լինեն մեր ուշադրության կենտրոնում, որովհետև դա ազգային անվտանգության և մեր ազգի ապագայի խնդիրն է: Եվ ես ուրախ եմ ու հպարտ, որ այսօր ունեմ այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեծարելու մեր ուսուցիչներին և շնորհավորելու իրենց տոնի կապակցությամբ:
Միևնույն ժամանակ մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն եմ ունենալու պարգևատրել լավագույններին, որոնց ի դեպ ընտրել են հենց այդ ոլորտի պրոֆեսիոնալները:
Եվս մեկ անգամ ուզում շնորհավորել բոլոր ուսուցիչներին այս հիասքանչ տոնի կապակցությամբ
»:
Կառավարության ղեկավարը պարգևատրել է լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ և դպրոցի լավագույն տնօրեն անվանակարգերում հաղթող ճանաչված համապատասխանաբար Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 9 դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Ալավերդյանին, Կապանի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակչուհի Արշալույս Վեզիրյանին, Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանին:
Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալներով ու շնորհակալագրերով խրախուսել է նաև հանրապետության տարբեր դպրոցների մի շարք ուսուցիչների:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ