չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2010
Նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկին և նորակառույց ճոպանուղու տեխնիկական գործարկմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը վարչապետին է ներկայացրել հիմնական միջոցառումների վայրում շուրջ 700 հյուրերի ժամանման, տեղակայման և միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր։