Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 սեպտեմբերի 2003

Այսօր ՀՀ կառավարությունում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը հրավիրել է «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի նիստ: Լսվել են հանձնաժողովին կից աշխատանքային հանձնախմբի հաշվետվությունը աշխատանքների ընթացքի մասին, կապալառու կազմակերպությունների՝ «Արփա - Սևան» ԲԲԸ- ի և «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ- ի տեղեկատվությունը շինարարական մնացորդային աշխատանքների և «Հայէներգոնախագիծ» ՓԲԸ - ի տեղեկատվությունը՝ անհրաժեշտ նախագծա - նախահաշվային փաստաթղթերի ապահովվածության վերաբերյալ: Քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտել կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռուդիկ Ղուկասյանը: Քննարկման արդյունքում աշխատանքային խմբի և շինարարական աշխատանքների ընթացքը գնահատվել է բավարար, համապատասխան հանձնարարականներ են տրվել օբյեկտի շահագործման ընդունման անհրաժեշտ աշխատանքների և ժամկետների վերաբերյալ: Շինարարական աշխատանքների ավարտի նախնական ժամկետ է սահմանվել 2003թ. սեպտեմբերի 30-ը, իսկ օբյեկտի շահագործման ընդունման ժամկետ՝ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ