Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության լուսավորության նախարար Մահմուդ Աս-Սայյեդին: Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին, վարչապետը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի կայուն ավանդույթները լավ հիմք են ոչ միայն գիտամշակութային, այլև տնտեսության ամենատարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Կարևորելով իրատեսական, գործնական ծրագրերի մշակումն ու իրագործումը, նա հույս է հայտնել, որ լուսավորության նախարարի այցը նոր խթան կհանդիսանա գիտակրթական բնագավառում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը: Նախարար Մահմուդ Աս-Սայյեդը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նրան է փոխանցել Սիրիայի վարչապետ Մոհամմադ Մուստաֆա Միրոյի ողջույններն ու բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2003-2005թթ. համագործակցության գործնական ծրագիրը, որը կստորագրվի մոտ օրերս: Երկկողմ գիտակրթական կապերի խթանման համար նրանք ընդգծել են հատկապես ծրագրում նախատեսվող այնպիսի միջոցառումների նշանակությունը, ինչպիսիք են Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծումը, Երևանի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում արաբագիտության կաբինետի հիմնումը, հայ-սիրիական գիտակրթական համագործակցությանը նվիրված գիտաժողովների կազմակերպումը, ուսանողների փոխանակումները, լայն համագործակցությունը հանրակրթական բնագավառում: Ծրագրի ստորագրումից հետո նախատեսվում է ստեղծել աշխատանքային խմբեր, միջոցառումների կատարման հատուկ ժամանակացույց: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խնդրել է նախարար Մահմուդ Աս-Սայյեդին Սիրիայի վարչապետ Մոհհամադ Մուստաֆա Միրոյին փոխանցել իրեն հարմար ժամկետում Հայաստան այցելելու հրավերը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ