Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հոկտեմբերի 2010

Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Դիջիթեք 2010» ցուցահանդեսի բացմանը





ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դիջիթեք 2010» 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Այն անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո։
Շնորհավորելով մասնակիցներին ու ներկաներին ավանդական դարձած ցուցահանդեսի բացման կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները։
Վարչապետի կարծիքով «Դիջիթեքը» բացառիկ հնարավորություն է բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցների հետ միասին տեսնել, թե ինչպիսի հեռանկարներ են բացվում ՏՏ առջև և ինչ անելիքներ ունի կառավարությունը. «Այդ տեսակետից պետք է նշել, որ կառավարության գործողությունները հանդիսանում են լուրջ խթան տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Այսօր դուք կտեսնեք մեր տաղավարում, որտեղ ներկայացված է, թե ինչպես է կառավարությունը իր ծառայությունները մատուցում քաղաքացիներին և ձեռներեցներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելու առումով։ Կարծում եմ, որ զարգացումների այս փուլում կառավարության դերակատարությունը ունի էական նշականություն, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ դառնում են այս գործընթացի մասնակիցը և մեր քաղաքացիները օգտվում են տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Սա բարձրացնում է համագործակցության արդյունավետությունը, իսկ մյուս կողմից դարձնում է հարմարավետ պետական ծառայություններից օգտվելը»։
Կառավարության ղեկավարը նշել է, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը, իսկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես առաջնահերթային ուղղություն դիտարկելու համար։
Հատկանշական է, որ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը, որն իր տաղավարում ներկայացրել է էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքի ծառայությունները։ Վարչապետին մասնավորապես ներկայացվել է, թե ինչպես են աշխատում լիցենզիաների ընդունման, հարկային հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային ստորագրություն ստանալու համակարգերը։
Ցուցահանդեսին, որին մասնակցում են 68 տեղական և միջազգային կազմակերպություններ, ներկայացվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ և համակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում առօրյա կյանքում և բիզնեսում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ