Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հոկտեմբերի 2010

Կառավարության ղեկավարը հանդիպել է Իսրայելի նորանշանակ դեսպանի հետ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև սերտ կապերի հաստատմանը։
Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցին` Տիգրան Սարգսյանը կարևորել է սփյուռքի կառույցների հետ աշխատելու իսրայելյան փորձի կիրառումը Հայաստանում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ