չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2010
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։
Մեծ է Վիկտոր Ստեփանի Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման, ինչպես նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։
Հայաստանի կառավարության և իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։