Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 նոյեմբերի 2010

Վարչապետը մասնակցել է ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին





Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ այսօր այցելել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։
Վարչապետի առաջին կանգառը ԵՊՃՇՀ էր, որտեղ մասնակցել է նորակառույց “Արվեստանոց” մասնաշենքի բացման արարողությանը։ Մասնաշենքը կառուցվել է Շինարարների, Ճարտարապետների միության անդամների ու բուհի համատեղ միջոցներով։ Շենքի կառուցման համար ծախսվել է 180 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքները տևել են երկու տարի։ Մասնաշենքի ճարտարապետն է Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը։
Վարչապետը շրջել է “Արվեստանոց” մասնաշենքում, որը բաղկացած է ռեկրեացիոն մասից և 3 լսարանային սրահներից։ Շախմատի ակումբը անվանակոչվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվամբ։ Մասնագիտական լսարաններից մեկը անվանվել է ճանանչված ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվամբ։ Այստեղ ցուցադրված էր բուհի դասախոսների աշխատանքները։ Վարչապետին ցուցասրահում նվիրեցին բուհի դասախոս Սլավա Պապինյանի գեղանկարներից մեկը։
Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետում կառավարության ղեկավարը այցելել է միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոն, որը գործում է 2004 թվականից և ներկա գտնվել ընթացող դասախոսությանը։ Կենտրոնը գործում է մոտ 6 տարի և անընդհատ թարմացվում է համակարգչային նոր ծրագրերով։ Կազմակերպվում են դասախոսություններ ու վերապատրաստման կուրսեր։ Այս կուրսերը պլանավորվում են հայ և արտասահմանցի մասնագետների կողմից համատեղ և ներկայացվում ուսանողությանը։ Կենտրոնում կատարվող աշխատանքների վրա կողմերը արդեն ծախսել են ավելի քան 60 հազար դոլար։
ՀՊՃՀ-ում վարչապետը մասնակցել է Ատոմային էներգետիկայի մասնագիտական համակարգչային լսարանի բացմանը, որտեղ գործում է “ՀայԱտոմ”-ի կողմից ստեղծված ծրագիրը։ Այն նախատեսված է տեսական և գործնական պարապմունքների համար։ Այս կենտրոնի ստեղծման համար ծախսվել է շուրջ 28 հազար դոլար։ Լսարանը ստեղծվել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և USAID-ի միջոցներով։
Բուհում շրջայցի ընթացքում Տիգրան Սարգսյանը եղել է նաև էլեկտրոնային ընթերցասրահում, որը ստեղծվել է 2007թ. և նախատեսված է բուհի ուսանողների համար։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել թե տեղական, թե միջազգային գրադարանային ռեսուրսներից։
Այնուհետև, ՀՊՃՀ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Երևանի մի շարք բուհերի ուսանողների հետ։
Երեկոյան կառավարության Ընդունելությունների տանը վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր ուսանողական երեկույթ, որին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս երեկոն կազմակերպել ենք նրա համար, որպեսզի հնարավորություն ունենանք անմիջական շփվել ձեզ հետ, շնորհավորել միմյանց»:
Ուսանողական երեկույթը շարունակվել է անմիջական շփումների մթնոլորտում, որի ընթացքում կառավարության ղեկավարը մտքեր է փոխանակել երեկույթի մասնակիցների հետ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ