Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 նոյեմբերի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ

Բարև ձեզ սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ։

Շնորհավորում եմ բոլորիդ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ և ամենայն բարիք։
Ուրախ եմ որ այս օրը ձեզ հետ եմ անցկացնում, գտնվում եմ ուսանողների շրջապատում, հնարավորություն եմ ունենում շփվել ձեզ հետ, այցելել լսարաններ, տեսնել թե մեր համալսարանները ինչ նոր հնարավորություններ են ընձեռում ձեզ` ձեր գիտելիքները խորացնելու համար։ Ես ուրախ եմ այն նվաճումներով, որ մենք այսօր արձանագրում ենք, այն լաբորատորիաներով, որոնք հանձնվում են շահագործման, որոնցից դուք օգտվելու եք։ Դրանք բացառիկ հնարավորություններ են, որոնց մասին մենք միայն կարող էինք երազել։ Օն-լայն ռեժիմով լսել դասախոսություն ԱՄՆ-ից, կամ ունենալ հնարավորություն համակարգիչների միջոցով աշխարհի լավագույն գրադարանների տեղեկատվությունից օգտվել` հարստացնելով ձեր գիտելիքները։
Կցանկանայի անդրադառնալ մի քանի խնդիրների, որոնք որ իմ կարծիքով ձեզ պետք է հետաքրքրեն։ Առաջինը, մենք ձեզ հետ միասին պետք է պատասխանենք այն հարցին, թե որքանով են մեզանում կարևորվում կրթությունն ու գիտելիքը։ Այս հարցի շուրջ ես հաճախ եմ ելույթ ունենում և հայտարարություններ անում։ Մենք չենք կարողանա ձեզ հետ միասին Հայաստանի Հանրապետությունում գիտելիքը դարձնել արժեք և 21-րդ դարում չենք կարողանա հավակնել լինել մրցունակ ազգ, եթե չկարևորենք այն մարդկանց, որոնք գիտելիքի կրողներն են։ Մեր խնդիրների լուծման գաղտնիքն ու բանալին, ժամանակակից աշխարհի մարտահրավերների պատասխանը հենց այս ոլորտում է։
Որքանո՞վ ենք մենք ձեզ հետ միասին այսօր կարևորում կրթությունն ու գիտելիքը։ Մենք մեր ազգի ապագան կապում ենք այն երիտասարդների հետ, ովքեր գիտակցում են գիտելիքի անհրաժեշտությունը, ովքեր ամբողջությամբ տրվում են կրթություն ստանալու այս գործընթացին և չեն կորցնում այն ժամանակը, որ տրված է Աստծու կողմից։ Դուք ապրում եք ձեր կյանքի այն բացառիկ ժամանակահատվածը, որ պետք է ամբողջությամբ կլանեք գիտելիքները։
Երկրորդ խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե ի՞նչը կարող է լինել մեր հաջողության գաղտնիքը։ Եվ այստեղ չափազանց կարևոր է թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր պարտականություններին։ Արդյոք դուք կազմակերպված եք, արդյոք ձեր ժամանակը արդյունավետ եք օգտագործում, գիտակցում եք արդյոք, որ այն ժամանակահատվածը, երբ դուք այն արդյունավետ չեք օգտագործում և ուսման գործընթացում ունենում եք բացթողումներ լրջագույն կորուստ է ձեզ համար, ինչպես նաև մեր երկրի համար, որովհետև 21-րդ դարում պետության հիմնական ռեսուրսը ինտելեկտուալ ռեսուրսն է, այլ ոչ թե հանքահումքային պաշարները։ Մեր ռեսուրսը ոչ թե նավթի կամ ոսկու պաշարներն են, այլ ինտելեկտուալ պաշարները։ Դուք գիտեք, որ ժամանակակից պետությունների ներքին համախառն արդյունքի մեջ գիտատար ոլորտները, գիտելիքը արդեն իսկ զբաղեցնում են մեծ տեսակարար կշիռ, և ապրանքների ու ծառայությունների արտադրությունը իրենց տեղը զիջում է գիտելիքի արտադրությանը։
Երրորդ խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, թե մեր երկրի զարգացման գործում ինչ պատկերացումներ ունի ուսանողությունը մեր երկրի ապագայի մասին։ Հասկանալի է, որ մեր այսօրվա շփումը շատ բան մեզ հուշելու է, որովհետև ինչպիսին կլինի այսօրվա երիտասարդությունը, այնպիսին լինելու է մեր պետության, մեր երկրի ապագան։ Ընդամենը 20-30 տարի հետո դուք պետք է ամբողջությամբ կիրառեք ձեր գիտելիքները, տիրապետեք իշխանական լծակներին և ձեր գիտելիքներով, ձեր արժեքներով, առաջ տանեք մեր պետությունը։ Այդ տեսակետից այսօրվա մեր շփումը չափազանց կարևոր է ինձ համար` հասկանալու համար, թե ինչ հարցեր են ձեզ մտահոգում, ինչ խնդիրներով եք դուք մտահոգված, ինչ խնդիրներ եք առաջադրելու, որոնք են ձեր կարծիքով չլուծված հարցերը, որ պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում, ինչ ակնկալիքներ ունեք մեզանից։ Այդ տեսակետից պատրաստ եմ բաց և անկեղծ զրույցի։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ և սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ