երկուշաբթի, 22 նոյեմբերի 2010
Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
Նոյեմբերի 23-ին, ժամը 12։30-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։