Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 նոյեմբերի 2010

Մինասի որմնանկարները` կառավարությունում

Այսօր ՀՀ կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։
ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 17-ի որոշման համաձայն` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող հիշյալ որմնանկարների վերականգնման ծրագրի իրականացմանը։
Կառավարության շենքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից որմնանկարների վերածնունդն օրհնել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացրած հայ և իտալացի մասնագետներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնց մասնակցությամբ արվեստի այս գլուխգործոցները տարանջատվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերից, ջանասիրաբար վերականգնվել և ապա տեղափոխվել ու տեղադրվել կառավարության շենքում։ Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք ասել, որ պատմությունը միշտ իր արդար գործն ի կատար է ածում և 70-ականներին, երբ Մինաս Ավետիսյանն այս որմնանկարները ստեղծագործում էր Լենինական քաղաքում` սովորական մի գործարանի շատ սովորական ճաշարանում, որևիցե մեկն այն ժամանակ չէր կարող ենթադրել, որ այս ստեղծագործությունները տարիներ հետո համարվելու են մեր արվեստի բացառիկ գործեր և իրենց արժանի տեղն են գտնելու մեր մշակութային կյանքում։ Եվ այն, որ այդ որմնանկարներն այսօր հայտնվել են կառավարության շենքում` զբաղեցնելով իրենց տեղը, դրա վառ վկայությունն է։ Պատմությունն է տալիս Մինասի աշխատանքների գնահատականը և մենք միասին այսօր հնարավորություն ունենք հիանալու այս հիասքանչ աշխատանքներով»։
Առաջիկայում կառավարության խորհրդակցությունների դահլիճը հասանելի կլինի նաև մեծ նկարչի արվեստի երկրպագուների համար։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ