Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 նոյեմբերի 2010

Քննարկում Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված քայլերի իրականացումը` վարչապետը նշել է, որ բոլոր գերատեսչություններին տրվել էր հանձնարարական Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է, մինչդեռ ցայսօր առաջընթաց չկա: Պատճառները մեր երկրում բարեփոխումների հապաղումն է ու այն, որ այլ պետություններն ավելի արագ են իրականացնում ռեֆորմներ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր հիմնական խնդիրը հարկերի վճարման վարչարարության մասնաբաժինն է, որի կտրվածքով Հայաստանը գտնվում է 159-րդ տեղում: Հայաստանը 82-րդ հորիզոնականն է զբաղեցնում անդրսահմանային առևտրի ցուցանիշով, (այդ ոլորտում մեր երկրի դիրքը 21 կետով բարելավվել է): Խնդրահարույց է ներդրողների պաշտպանվածության հարցը, որտեղ մենք զբաղեցնում ենք 93-րդ հորիզոնականը:
6 կետով վատացել է շինարարական թույլտվությունների ստացման ցուցանիշը. այստեղ մեր երկիրը 78-րդն է: Մտահոգիչ են ընկերությունների փակման, վարկերի հասանելիության և նոր բիզնես սկսելու ցուցանիշները: Սեփականության գրանցման ցուցանիշով, որտեղ 5-րդ հորիզոնականում ենք, անցած տարվա համեմատությամբ վիճակը 1 կետով վատացել է:
Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդած քննարկման ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:
Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբեր և մինչև հաջորդ ուրբաթ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի արմատական բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ