Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 նոյեմբերի 2010

Բարեփոխումները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում շարունակական են լինելու




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված և տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը: Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում:
ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ նոր մասնաշենքի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո շրջել է վերանորոգված բաժանմունքի սենյակներով, ծանոթացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիների սպասարկման հետ կապված նորամուծություններին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը, կարևորելով սպասարկման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես, նշել է. «Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաև օգտվել այլընտրանքային աղբյուրներից: Վճարումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, և կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են: Կտրոնն ստանալով` քաղաքացին այն միանգամից ներկայացնում է սպասարկողին: Այսինքն` սրանով ոչ միայն որակյալ ծառայություններ են մատուցվելու, այլև կոռուպցիոն ռիսկերն են էապես նվազելու»: Խոսելով բարեփոխումների շարունակականության կարևորությունից` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար:
Նշենք, որ Նոր Նորքի նորակառույց անձնագրային բաժանմունքը վերազինված է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն էլ կնպաստի քաղաքացիների առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ սպասարկման ապահովմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ