երեքշաբթի, 30 նոյեմբերի 2010
Հանդիպում լեհական ընկերության ներկայացուցիչների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա» բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
ՀՀ վարչապետը, հիշատակելով Լեհաստանի վարչապետի հետ իր վերջին հանդիպումը, կարևորել է այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը հայ-լեհական երկկողմ գործակցության զարգացման առումով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է բիոմետրիկ անձնագրերի արտադրության ոլորտում ընկերության կուտակած փորձը:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տվյալ ոլորտում գործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին առնչվող հարցեր: