Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2010

Վարչապետը մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված «մեկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը։ Հայոց արքայի 2150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներն անցկացվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով և ծանոթացել ութսունչորս ստեղծագործողների աշխատանքներին` գեղանկարներին, քանդակներին ինչպես նաև Արցախի Տիգրանակերտ հնավայրից բերված պեղածո նյութերին։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններից մրցույթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալին։
Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է. «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150 ամյակը` նպատակ ունենք մեկ անգամ ևս բացահայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմության համար։ Տիգրան Մեծ ասելով նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզոր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապես կապել ենք Տիգրան Մեծի հետ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր պետականության վերականգման համար։ «Դա այնպիսի ներուժ է, որը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականության վերականգնման համար, և, ի վերջո, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիվ մենք հասել ենք հաջողության։ Ընդհանրապես ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը` տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական են նաև այսօր»։ Վարչապետը կարևորել է նաև այն, որ Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքը պեղում են հայ մասնագետները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ