Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա կառավարության նիստը մենք պետք է սկսենք մի քանի հանձնարարականներից։ Գիտեք, որ Բրյուսել այցելությունից հետո մենք ակտիվ աշխատանք ենք տարել Եվրամիության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այն երկրների հետ, ում հետ ունենք ազատ առևտրի պայմանագրեր։ Խնդիրն այն է, որ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունում ապահովենք մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, և այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեին տրվի հստակ հանձնարարական, թե հունվարի 1-ից ինչպես են կիրառվելու Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և նաև երկկողմանի ազատ առևտրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնությունները, որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, գերակայում են մեր ազգային օրենսդրության նկատմամբ։
Որպեսզի օրենսդրության տարընթերցումներ չլինեն, Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է, որ ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման պարագայում մաքսային արժեքից դրույքաչափերը չպետք է գերազանցեն 15 տոկոսը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնն է, և մենք պարտավոր ենք այս կանոնը ապահովել հունվարի 1-ից, որովհետև լինում են դեպքեր, երբ այդ դրույքաչափը կարող էր լինել 17, 18 տոկոս և այլն։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ի վիճակի ենք հունվարի 1-ից ծխախոտի մասով այս ռեժիմն ապահովել, և 15 տոկոսը մենք այլևս չենք կարող գերազանցել։
Երկրորդ հանձնարարականը վերաբերում է երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրերին։ Խոսքն ալկոհոլային խմիչքների մասին է։ Մենք պարտավոր ենք նույնպես ապահովել ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնված պարտավորություններն ալկոհոլային խմիչքների ներմուծման գծով, և համապատասխան հանձնարարականը տրվում է Պետական եկամուտների կոմիտեին, որ առաջնորդվեն և նախապատվությունը տան ազատ առևտրի համաձայնագրերին։ Կատարելով մեր այդ միջազգային պարտավորությունները` մենք կատարում ենք նաև մեր պարտավորությունը Եվրամիության հանդեպ, ինչը նշանակում է, որ այն համաձայնագրերը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, այդ թվում նաև` վարկային, գրանտային օժանդակության համաձայնագրերը կմտնեն ուժի մեջ, և մենք որպես պետություն երաշխավորում ենք, որ հունվարի 1-ից այս ռեժիմները կիրառվելու են Հայաստանի Հանրապետությունում։
Երկրորդ հանձնարարականը վերաբերում է բոլոր նախարարություններին և գերատեսչություներին։ Մենք Ազգային Ժողովում ունենք օրենքներ, և Ազգային Ժողովում ունենք մեկ քառօրյա, որի ընթացքում նաև պետք է քննարկվի պետական բյուջեն։ Բայց կան շուրջ 3 տասնյակ օրենքների նախագծեր, որոնք գտնվում են Ազգային Ժողովում, և մեր նախարարները և գերատեսչությունների ղեկավարները գնահատում են, որ դրանք կարևոր են, հրատապ են։
Հանձնարարվում է ձեզ Ազգային Ժողովի ձեր գործընկերների հետ աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին և ներկայացնել վարչապետին զեկուցագրեր այդ օրենքների նախագծերի վերաբերյալ, որպեսզի մենք, ելնելով այդ նախագծերի քանակից, որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին, որպեսզի այդ շուրջ 30 օրենքների նախագծերը կարողանանք մինչև այս տարվա ավարտն ընդունել, որովհետև դրանք այն նախագծերն են, որոնք առնչվում են մեր բարեփոխումների հետ։ Դրա համար դուք ունեք մեկ շաբաթ ժամանակ` մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնել ձեր առաջարկությունները, ստանալ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովների կարծիքը, որպեսզի տեսնենք` որ նախագծերն են, որ մենք պատրաստ ենք ընդունել, արտահերթ նիստ հրավիրելով։
Եվ երրորդ կարևորագույն խնդիրը, որ այսօր օրակարգում պետք է ընդգրկենք, դա փոխկապակցվածության ինստիտուտի ներմուծումն է։ Պետական եկամուտների կոմիտեի գործառույթներն իրականացնելու հանձնարարականում դա հնչեցրել եմ. խոսքն այն մասին էր, որ խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի, որպեսզի խուսափի հարկերի վճարումից` մաքսազերծում իրականացնելու գործառույթների ընթացքում և, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն այդ բիզնեսի միասնականությունը ցույց տալու հնարավորություն ունենա, պետք է փոխկապակցվածության ինստիտուտը կիրառի։ Այս օրենքի նախագիծը մենք պետք է ճանաչենք անհետաձգելի, և այն պետք է նաև պետական բյուջեի հետ քննարկվեր ԱԺ-ում, որովհետև կար նաև քաղաքական որոշում, հանրապետության նախագահի կողմից տրված հստակ հանձնարարական։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ