Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ՀՍՆՀ գործադիր գրասենյակի 2003 թ. 2-րդ եռամսյակի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ եռամսյակի ընդհանուր պլանն ըստ վճարումների կատարվել է 100 տոկոսով, այդ թվում՝ շինարարական աշխատանքների գծով՝ 98 տոկոսով, իսկ կիսամյակային պլանը համապատասխանաբար՝ 103 և 100 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջաններում, Երևան քաղաքի Ավան և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում: Ըստ գործադիր տնօրենի, համայնքներից ստացվել է 91 ծրագրի առաջարկ, փորձաքննության արդյունքում հաստատվել է 17-ը: Եռամսյակի ընթացքում ավարտվել են 10 ծրագրերի շինարարական աշխատանքները, կապալառուների հետ կնքվել են 19 պայմանագրեր՝ 974 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ հունիսի 30-ի դրությամբ ավարտված են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող 79 ծրագրեր, որոնց 61 տոկոսը վերաբերում է կրթական համակարգին՝ դպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման ու վերականգնման, կաթսայատների կառուցման, դպրոցական գույքով ապահովման աշխատանքներին, 20 տոկոսը խմելու ջրագծերի անցկացմանը, 60 տոկոսը ոռոգման համակարգի վերականգնմանը, 5 տոկոսը առողջապահական օբյեկտների շինարարությանն ու վերակառուցմանը: Հունիսի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն, ըստ գործադիր տնօրենի, նույն ոլորտներում և գրեթե նույն համամասնություններով ընթանում էին 87 ծրագրերում: Զեկուցողը նշել է, որ եռամսյակի ընթացքում շարունակվել է համագործակցությունը տեղական և արտասահմանյան կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR); Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD); «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» հիմնադրամների, «Ազնավուրը Հայաստանին», «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունների, Հայ ընդհանուր բարեգործական միության հետ: Հաշվետու եռամսյակում ավարտվել են նաև Գեղարքունիքի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ուսուցման 5 սեմինարներ, որոնց դասընթացներին մասնակցել են 184 մասնակիցներ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մոտալուտ ձմռան շեմին ուշադրություն դարձնել հատկապես դպրոցների ջեռուցման խնդրին: Նիստում որոշվել է նաև ընթացիկ տարվա նոյեմբերից ծրագրերի իրականացման աշխատանքներ սկսել Սյունիքի մարզում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Դավիթաշեն համայնքներում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ