Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 4 դեկտեմբերի 2010

Ազգային մրցունակության հիմնադրամը հստակեցնում է գործունեության ուղղությունները




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Բացման խոսքում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակության հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել են ՄքՔինզիի մեր գործընկերները: Այն վերաբերում է նաև ապագայում Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հստակեցմանը, թե ինչ խնդիրներով մենք պետք է զբաղվենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մրցունակությունը բարձրանա: Միևնույն ժամանակ ներկայացվող ծրագիրը կառավարության համար նաև տալիս է տեսլական, թե մրցունակության ոլորտում ինչ ծրագրերի վրա պետք է կենտրոնանանք»:
Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացվել է ՄքՔինզի ընկերության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնավորապես, խոսվել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնահատկությունների և տնտեսության մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսության զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում մեծապես կարևորվել է պետություն-մասնավոր համագործակցության նշանակությունը:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկվել են ներկայացված ծրագրի մանրամասներ և Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարության հստակեցմանն առնչվող հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` 2011թ. հունվարի 22-ին կայանալիք նիստում կներկայացնի առաջարկություններ վերոնշյալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ