Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 դեկտեմբերի 2010

www.e-gov.am-ը լավագույն նորարարական կայքն է Հայաստանում


Շաբաթ` դեկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ArmNet Awards 2010 էլեկտրոնային կայքերի մրցույթը եզրափակող մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:
Մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն նորարարություն» անվանակարգում միջազգային ժյուրիի կողմից միաձայն լավագույնն է ճանաչվել ՀՀ կառավարության www.e-gov.am կայքը: Մասնավորապես, բարձր է գնահատվել www.e-gov.am նախագծի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա ներդրված էլեկտրոնային գործիքների դերը ժողովրդավարացման գործընթացներում:
ArmNet Awards 2010 մրցույթն անցկացվել է երկու փուլով 7 անվանակարգերում` դիզայն և հարմարավետություն, նորարարություն, տեխնիկական կատարում, բովանդակություն, տարվա առաջընթաց, գլխավոր մրցանակ և ժողովրդական ընտրություն: Մրցույթին մասնակցում էին 2008-2010 թթ. ընթացքում հայկական շուկայի համար ստեղծված, Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները ներկայացնող և ամբողջությամբ Հայաստանում գրանցված ընկերության կողմից պատրաստված էլեկտրոնային կայքերը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ