Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 դեկտեմբերի 2010

Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ կառավարությունում




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել զեկույցով «Ռիո+20» գործընթացի համատեքստում ՀՀ Կայուն զարգացման հայեցակարգի հիմնադրույթների` հիմնական սկզբունքների և մոտեցումների հստակեցման մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանի որոշմամբ 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել զեկույցը:
Օրակարգի մեկ այլ հարցով Խորհրդին է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները և խնդիրները: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են օրենքի նախագծի մանրամասներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Խորհրդի անդամներին հնչեցված առաջարկությունները և դիտարկումները գրավոր ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն` դրանք օրենքի նախագծում ներառելու և այն լրամշակելու համար:
Նիստի օրակարգի շրջանակում արծարծվել են նաև Կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, Խորհրդի քարտուղար է ընտրվել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է կառավարության և բոլոր նախարարությունների աշխատակազմերին աջակցել Խորհրդի քարտուղարությանը հետագա գործունեության ընթացքում: Հետագա նիստերի օրակարգի ձևավորման համար հանձնարարվել է նաև առաջարկվելիք հարցերը գրավոր ներկայացնել Խորհրդի քարտուղարություն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ