Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 դեկտեմբերի 2010

Վարչապետ. «Մենք չենք կարողանա զարգանալ, եթե չունենանք թե ներքին, թե արտաքին ազատություն: Անգամ ազատություն՝ ազատության մասին խորհելու համար»



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում ներկա է գտնվել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ և հետո» խորագիրը կրող համաժողովին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելութով:

Երեկ մեր նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկի՝ Արցախի անկախության հանրաքվեի անցկացման 19-րդ տարեդարձն էր: Այս առումով Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտներին նվիրված համաժողովի բացումը մեզ ստիպում է խորհել ազատության գաղափարի մասին:
Ժամանակակից աշխարհն այլևս ավելի դժվար է համակերպվում բռնության ու ազատազրկման վրա հիմնված կայսրությունների առկայության հետ, չի հանդուրժում այդօրինակ միավորների գոյությունը:
Կարելի է վստահաբար ասել, որ եկել է ազատության ժամանակը:
Մեր ժողովրդի համար ազատությունը սոսկ գոյական չէ: Մենք ոչ միայն ականատեսն ենք եղել, այն երևույթի, որ հարյուրամյակներ շարունակ տարբեր կայսրությունները ճնշել ու փորձել են խեղդել ազատությունը, այլև զգացել ենք դա մեր մաշկի վրա:
Մենք հասկացել ենք, որ չենք կարողանա զարգանալ, եթե չլինենք ազատ, եթե չունենանք թե ներքին, թե արտաքին ազատություն: Անգամ ազատություն՝ ազատության մասին խորհելու, կամ ընդհանրապես խորհելու համար:
Իսկ այն, որ խորհելը միշտ հանգեցնում է այլախոհության, ասել կուզի՝ ազատության, աքսիոմատիկ ճշմարտություն է:
Այսօր մենք հավաքվել ենք նորովի մտածելու հայտ ներկայացնող մարդկանց համախումբի նորամուտը ողջունելու համար: Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում ձևավորվել է միջազգայնագետ- իրավաբանների այնպիսի մի սերունդ, որը պատրաստ է համակողմանի իրավական հետազոտության ենթարկել հայ ժողովրդի համար չափազանց կարևոր երկու խնդիրներ` Արցախյան հակամարտության միջազգային իրավական ասպեկտները և Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնախնդիրները:
Այս առումով կցանկանայի անդրադառնալ ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկին:
Այսօր, առավել քան երբևէ, մտածող մարդիկ և նրանց միավորող կառույցները ստացել են պետության կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն: Ժամանակից աշխարհում պետությունների վերլուծական ու հետազոտական գործառույթներն իրականացնում են հենց նման կենտրոնները, որոնք մեկնում են միջազգային աշխարհակարգում տեղի ունեցող արագացող փոփոխությունները, բացահայտում ու վեր են հանում հանրության կայունության և կարգավորվածության մեխանիզմներն ու գործոնները, հասկանալի են դարձնում դրանց զարգացման ուղղությունը:
Իմ մաղթանքն է, որ այս կենտրոնը դառնա արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը նպաստող այդպիսի հաստատություն: Այդ կառույցների աշխատանքի շնորհիվ նախանշվում են այն ուղիները, որոնք իրականությունը կապում են մեր ցանկությունների և նպատակների հետ:
Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և մենք բոլորս համոզված ենք, որ հասնելու ենք դրան, իսկ այս կենտրոնի առաքելությունն է մեզ հուշել, թե ինչպիսի գիտելիքներով ու գործիքակազմով զինված կկարողանանք առավել արագ ու արդյունավետ հասնել մեր նպատակներին:
Այսօրվա միջոցառումը նվիրված է Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին, թեմա, որ հետաքրքրում է նաև մեր գիտական հանրությանը: Մանավանդ, և այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաև իրավաբանները, որ Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր: Հուսով եմ, որ համաժողովը հնարավորություն կտա ներկաներին տալ այս հարցերի պատասխանները:
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ հատուկ նշել, որ այս համաժողովը նվիրված է խնդրի իրավական ենթախորքի ուսումնասիրությանը, իսկ միջազգային հարաբերություններում այսօր իրավունքը ժողովուրդների համար ազատությունն իրացնելու միջոցներից ամենաողջամիտն է:
Համաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, իսկ նորաստեղծ կենտրոնին բարի երթ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ