Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 դեկտեմբերի 2010

Հայրենական ապրանք արտադրողների հետ հանդիպումները շարունակական են լինելու




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, և ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը և այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»:
Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի նախագծին ու ներկայացրել քննարկումների արդյունքում արդյունաբերողների բարձրացրած հիմնական հարցադրումները և մտահոգությունները Հայաստանի արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում միության ընկերությունների ու ձեռնարկությունների ղեկավարներն ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահներն իրենց կարծիքները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես, արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնել է իր և կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների և մշակվող նախագծերի մասին: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։
Քննարկման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նախորդ` 2009 թ. կայացած հանդիպման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար` արձանագրելով նման քննարկումների կազմակերպման արդյունավետությունը:
Վարչապետ Սարգսյանը կարևորել է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ