չորեքշաբթի, 15 դեկտեմբերի 2010
Քննարկում հարկային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմին և KPMG խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
Հանդիպման ընթացքում ամփոփ ներկայացվել է հարկային վարչարարության ոլորտի բիզնես գործառույթների վերակազմակերպման համառոտ զեկույցը, որում անդրադարձ է արվում բիզնես-գործընթացների նկարագրությանը և գնահատմանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին և հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր: