չորեքշաբթի, 15 դեկտեմբերի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարկ Հորթոնին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաքելությանն արդյունավետ աշխատանքի համար։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության հետ «Երկարաձգվող ֆինանսավորման և Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագիրը»։ Անդրադարձ է եղել ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին ու տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, մասնավորապես` հարկաբյուջետային քաղաքականությանը, գնաճի խնդիրներին, ինչպես նաև տնտեսության զարգացման հեռանկարներին։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության ծրագրերի իրականացմանը։