ուրբաթ, 17 դեկտեմբերի 2010
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով. "ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2009-2010թթ. ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփում"։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը։