ուրբաթ, 17 դեկտեմբերի 2010
Տեղի է ունեցել Տիգրան Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել ս.թ. դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ վարչապետի Սանկտ Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: