ուրբաթ, 17 դեկտեմբերի 2010
Վարչապետը շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին: Ուղերձում մասնավորապես ասված է. "Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և երջանկություն, ինչպես նաև հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր դժվարին աշխատանքում` ի բարօրություն Ուկրաինայի ժողովրդի":