Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 դեկտեմբերի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստեփանավանի 43 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների հավաստագրերը





1988 թ. աղետալի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 43 ընտանիքներ այսօր Ստեփանավանի քաղաքապետարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան իրենց նոր բնակարանների հավաստագրերը։ Նրանց մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի նորակառույց բազմաբնակարան շենքերում։
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային դրույթները աղետի գոտու մասով հաջողությամբ է իրականացվում։ "Նախընտրական ծրագիրը` աղետի գոտու բոլոր անօթևաններին ապահովել բնակարաններով, հաջողությամբ է իրականացվում։ Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, մենք շարունակեցինք բնակարանաշինությունը, եւ արեցինք հնարավորինս առավելագույնը ժամանակին բնակարանները բնակիչներին տրամադրելու համար",- շեշտել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ բնակարան ստացողների ցուցակները ճշտված են, և նախանշված ժամանակահատվածում պետությունը բոլորի նկատմամբ կկատարի իր կողմից ստանձնած պարտականությունները։
Բնակարանամուտին վարչապետը երկու ընտանիքների նվիրել է համակարգիչ, իսկ երկուսին էլ` հեռուստացույց։
Բազմաբնակարան այդ շենքերը երկրաշարժից հետո սկսել էին կառուցել ռուս շինարարները, սակայն շինարարությունը կիսատ էր մնացել։ 2009թ. նոյեմբերին համայնքային սեփականություն հանդիսացող այս կիսակառույց շենքերը հատկացվեցին պետությանը, և պետբյուջեի միջոցներով շարունակվեցին կիսակառույցների ամրացման և շինարարական հետագա աշխատանքները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջորդ կանգառը Ստեփանավանի Վահան Թեքեյանի թիվ 6 միջնակարգ դպրոցն էր, որտեղ "Լինսի" հիմնադրամի միջոցներով կառուցվում է նոր մասնաշենք որտեղ լինելու է մարզադահլիճ և հանդիսությունների սրահ։ Վարչապետը տեղում է ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ