Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվում է 2010 թվականը։ Այն բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական պարտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Շոշափելի են հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների և արտահանման խրախուսման ոլորտներում։ 2010 թվականը բնութագրվեց նաև գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում նկատելի ձեռքբերումներով։ Նոր որակի հասավ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում գրանցված մտահոգիչ անկմանը` կառավարությանը հաջողվեց իրականացնել սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրը, սկիզբ դրվեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին։ Համոզված եմ, որ 2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը։ Սիրելի հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլև նոր տասնամյակ։ 2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։
Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը։ Բոլորիս համար Ամանորյա տոները կրում են հույսի և բարության, ջերմության և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդը։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով ու վճռականությամբ։
Մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն և սեր։
Աստված մեզ բոլորիս պահապան։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ավելին`

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
2010-ը մեր պատուհանից

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ