հինգշաբթի, 6 հունվարի 2011
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հունվարի 6-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է հռչակավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանը, և ցավակցում հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին:
Օհան Դուրյանի թաղումը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: