Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 հունվարի 2011

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ` ցանկանալով, որ 2011 թվականը հատկապես գյուղատնտեսության նախարարության համար հաջողությունների տարի լինի։
«2010 թվականի ցուցանիշները մեզ չգոհացրին, և դրանք էական ազդեցություն թողեցին հանրապետության բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ բարձր անկումը բերեց բազմաթիվ բացասական հետևանքների` գյուղմթերքների գների աննախադեպ տատանողականության աճ, գների բարձր մակարդակ։ Այն ունեցավ բավական լուրջ սոցիալական ազդեցություն մեր գյուղացիների կենսամակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շատ անելիք կա բարեփոխումների, ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման տեսանկյունից։ Այդ իսկ առումով, կարծում եմ, որ 2011թվականին հաջողություններն առանձնապես անհրաժեշտ են հենց գյուղատնտեսության ոլորտին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետի խոսքով` նորանշանակ նախարարին շատերն են ճանաչում, քանի որ նա մշտապես առնչվել է գյուղատնտեսության ոլորտի հետ, ծանոթ է առկա խնդիրներին։ «Ամեն տարի մենք սերտորեն համագործակցել ենք նրա հետ, հատկապես, երբ խոսքը գնում էր մթերումների մասին։ Նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության խոշորագույն վերամշակող ձեռնարկությունը, որն առաջինն արդիականացրեց իր տեխնոլոգիաները։ Հասկանալի է, որ ձեռնարկության հաջողությունների զգալի մասը պայմանավորված է ձեռնարկության ղեկավարության կարողություններով, նրանց փորձառությամբ»։
Վարչապետը հույս է հայտնել, որ նորանշանակ նախարարը արագ կմտնի աշխատանքային հունի մեջ և կկարողանա իրականացնել ակնկալվող բարեփոխումները: Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին` կատարած աշխատանքի համար։
Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կներդնի իր բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ