Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ ամփոփվել է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրներին վերաբերող կառավարության ընդունած ծրագրի կատարողականը: 2000թ. հուլիսի 27-ի N 417 որոշմամբ հաստատված կառավարության այդ ծրագրում ընդգրկված են տարբեր ոլորտներ՝ արդյունաբերություն, առողջապահություն, կրթություն, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ, ճանապարհաշինություն, էներգետիկա, համայնքային խնդիրներ, խմելու, ոռոգման ջրի հարցեր ներառող 58 կետեր, որոնցից յուրաքանչյուրի համար հստակ նշված է կատարման պատասխանատուն, ժամկետը, ֆինանսական աղբյուրը: Աշխատանքի արդյունքների ամփոփմանը ներկա էին շահագրգիռ և ծրագրի իրենց վերաբերող կետերի համար պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները, Սյունիքի մարզպետը, ՀՀ սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը, Մեղրիից ընտրված պատգամավորը: Ըստ վարչապետի, չնայած ծրագրի ընդունումից ի վեր, իրեն զեկուցվել է դրա ամենամսյա կատարողականը, սակայն տարեսկզբին հարկավոր բոլոր պատասխանատուների մասնակցությամբ ամփոփել արվածն ու չարվածը՝ երկրորդի դեպքում լսելով պատճառներն ու նախանշելով առաջիկա անելիքները: Ծրագրում ներառված բոլոր 58 կետերին մեկ առ մեկ անդրադարձ եղավ՝ նախարարներն ու մարզպետը մանրամասն ներկայացրին իրենց առջև դրված խնդիրների կատարման արդյունքները: Նշվեց, որ 2000թ. համար նախատեսված միջոցառումների գերակշիռ մասը կատարվել է, մի քանի կետեր համայնքների նախաձեռնությամբ կամ տարվա ընթացքում կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում աննպատակահարմար են համարվել և դուրս հանվել ծրագրից, որոշ կետերի կատարումը, ֆինանսական խնդիրների պատճառով, հետաձգվել է 2001 կամ 2002թթ.: Սակայն, ընդհանուր առմամբ, բավականին աշխատանք է կատարվել. վերագործարկվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն այսօր ունի ավելի քան 860 աշխատող, գործարկվել են Նյուվադիի, Շվանիձորի, Ալդարայի պոմպակայանները, արդյունավետ աշխատանք է տարվել տարածաշրջանը մանկավարժական կադրերով համալրելու, դպրոցական շենքերի վերանորոգման, դրանք գույքով ապահովելու, գյուղերում բուժկետերի և ամբուլատորիաների կառուցման, քաղաքային հիվանդանոցների ու պոլիկլինիկաների վերանորոգման և բուժսարքավորումներով հագեցման, մարզի հեռավոր մի քանի բնակավայրերում ազգային հեռուստատեսության ծրագրերի ընդունման և բազմաթիվ այլ ուղղություններով: Վարչապետի բնորոշմամբ, կարևորը այս տարածաշրջանի խնդիրները համակարգված են, մանրամասն վերլուծված դրանց իրագործման հնարավորությունները, ժամկետները, այսինքն՝ այստեղ որևէ անորոշություն չկա: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև ընթացքում առաջացող հիմնախնդիրների համար որոշակի տեղեկատվական բանկի ստեղծումը և դրանց օպերատիվ մշակումը, որպեսզի օրվա լուծելիք խնդիրը չթողնվի հաջորդ օրվան: Ամփոփելով ծրագրի կատարման արդյունքները, վարչապետը բավարար է գնահատել և Սյունիքի մարզպետի, և պատասխանատու նախարարների աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ այսօրինակ ակտիվությամբ և շահագրգռությամբ կշարունակվի ծրագրի կատարումը նաև 2001-2002թթ., որը Մեղրիի հարցը քաղաքական շոուի վերածողների համար ամենալավ պատասխանը կդառնա:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ