Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Գենադի Կուրոչկինին և Կարեն Ճշմարիտյանին: Համանախագահները ներկայացրել են Երևանում անցկացված հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքը: Նրանք դրական են գնահատել նիստի արդյունքները, հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները, նշելով, որ այդ գնահատականն արտացոլված է նաև կողմերի միջև ստորագրված նիստի արձանագրության մեջ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճից, նշելով, որ ապրանքաշրջանառության ցանկը համալրվել է մի շարք նոր անվանումներով, ինչը, ըստ նրա, լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երկկողմ տնտեսական ու առևտրական կապերի խթանման համար: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գենադի Կուրոչկինը ևս հավաստել է հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունը խորացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը, ընդգծելով, հատկապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հեռանկարները: Նա նշել է նաև, որ չափազանց տպավորված է վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում ընթացող շինարարական աշխատանքներից, տեղեկացնելով, որ ներկայումս լայն թափի կառուցողական աշխատանքներ են ընթանում նաև Բելառուսի Հանրապետությունում:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ