չորեքշաբթի, 2 փետրվարի 2011
Ավարտվեցին պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվությունների լսումները
Այսօր կառավարությունում ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքներին ու տրված հանձնարարականների կատարողականներին:
Հաշվետվության քննարկման արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: