Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 փետրվարի 2011

Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կտեղադրվեն ջրաչափեր





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության համատեքստում ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Արարատյան դաշտում ավելի քան 20 ձկնաբուծական տնտեսություն վարողներ:
Կառավարության ղեկավարն, անդրադառնալով խնդրի կարևորությանը, նշել է. «Մեր խորհրդակցությունը նվիրված է ձկնաբուծությանը և, մասնավորապես, այն խնդրին, թե ինչպես ենք մենք ջրով ապահովում Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններին, ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և ինչ լուծումներ են առաջարկվում: Տեղի են ունեցել խորհրդակցություններ փոխվարչապետի գլխավորությամբ, տրվել են հանձնարարականներ: Անցյալ շաբաթ ինձ մոտ նույնպես խորհրդակցություն է տեղի ունեցել: Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել էինք` պարզելու, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված, քանի որ, մասնագետների կարծիքով, պետությունն այստեղ լուրջ անելիքներ ունի և ցանկանում էինք այդ բոլոր խնդիրները քննարկել նաև ձեր մասնակցությամբ, որպեսզի ձեզ համար հստակ և հասկանալի լինի պետության քաղաքականությունն այդ բնագավառում և այն խնդիրները, որ համատեղ պետք է լուծենք: Ցանկանում եմ նաև արձանագրել, որ 2010թ. ձկնաբուծության ոլորտում մենք ունեցել ենք բավական լուրջ առաջընթաց: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ և նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծության համար և, մասնավորապես, ձկան արտահանման համար»: Վարչապետը խոսել է Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հետ այդ ուղղությամբ ծավալված համագործակցության արդյունքներից` ընդգծելով, որ կառավարությունն աջակցելու է ձկնաբուծական ընկերություններին արտահանման ծավալները մեծացնելու հարցում:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատյան դաշտում առկա խորքային հորերի փաստացի վիճակի և ջրօգտագործման օրինականության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման գործընթացի մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ դրանցում հիմնականում ջրափականներն անսարք վիճակում են, տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, և չկան սանիտարական կամ անօտարելի գոտիներ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, որի ընթացքում ձկնաբույծները ներկայացրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման գործընթացի հնարավոր ռիսկայնության և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հնչեցված մտավախությունները փարատելու նպատակով վարչապետ Սարգսյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն` մյուս ձկնաբույծների ներկայությամբ, ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որևիցե ձկնաբուծական տնտեսությունում` ցույց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը:
Ինչ վերաբերում է հնչեցված այն հարցադրմանը, թե որոշ ձկնաբուծական տնտեսություններ կկարողանան խուսափել ջրաչափերի տեղադրումից, Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի երևույթներ չեն լինելու: Դրա երաշխիքն այն է, որ հանձնարարական է տրվել բնապահպանության նախարարին` բոլոր տնտեսությունների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր տեղադրել բնապահպանության նախարարության կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրված ժամկետի ավարտից հետո մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դեպի փոքրեր, և չի լինելու որևիցե մեկը, ով կխուսափի ստուգումներից: Բոլոր ստուգումները լինելու են հրապարակային, և այս հարցում հետևողականորեն առաջ ենք գնալու»:
Կարևորելով կարգուկանոնի հաստատումը հիշյալ ոլորտում` գործադիրի ղեկավարը նշել է, որ օրենսդրության պահանջները խախտող ձկնաբուծական տնտեսությունները խստագույնս կպատժվեն. «Անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի այս համապետական ծրագիրն իրականություն դառնա: Մեր նպատակն է, որ ձկնաբուծական տնտեսությունները զարգանան, և առաջարկում ենք համատեղ ջանքերով առաջ շարժվել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ