Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 հոկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Ջորջ Կրիվիկին, որը ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել է Հայաստանում Եվրոբանկի գործունեության նոր ռազմավարության իրենց հետ կապված մոտեցումները, համագործակցության նախատեսվող ուղղությունները: Նա նշել է, որ երկու տարին մեկ, բանկը անդրադառնում է տարբեր երկրներում իր գործունեության ռազմավարությանը և ընդգծել, որ Հայաստանում իրենց ապագա ծրագրերը շատ մեծ նորություն չեն պարունակի, սակայն միտված կլինեն գործունեության դաշտի ընդլայնմանն ու ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ նոր ռազմավարությունը մինչև ս.թ. նոյեմբերի վերջը կներկայացվի բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը, իսկ մինչ այդ կքննարկեն Հայաստանի կառավարության հետ: Ընդհանուր առմամբ, ըստ Ջորջ Կրիվիկի, Եվրոբանկը նպատակ ունի Հայաստանում ավելի լայն համագործակցություն ծավալել մասնավոր հատվածում՝ ընդլայնելով բանկային համակարգում, փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում, ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառներում, նաև գործարարության աջակցմանն ուղղված խորհրդատվական ծառայությունների իր գործունեությանը. «Վերջին տարիներին մենք Հայաստանում մեծ փոփոխություններ ենք տեսնում թե՛ ներդրումային դաշտի բարելավման, թե՛ ենթակառուցվածքների զարգացման ու մասնավոր հատվածի գործունեության, և թե՛ կառավարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրերում, որոնք ամրապնդում են այդ ձեռքբերումները», - ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը և ընդգծել, որ բանկը կանի առավելագույնը, որպեսզի նոր ռազմավարության մեջ ներառված մոտեցումները օգտակար լինեն Հայաստանի տնտեսությանը և իրենց արդյունավետությամբ արդարացնեն բանկի ու Հայաստանի կառավարության ակնկալիքները: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ մեր երկրում գործունեությունն ընդլայնելու մտադրությունը և նշել, որ շեշտը մասնավոր հատվածի վրա դնելով, Եվրոբանկը մեծապես կաջակցի Հայաստանի կառավարության համար այսօր անչափ կարևորվող փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, մասնավոր բանկային համակարգին, գյուղատնտեսությանը, էներգետիկային և մի շարք այլ ոլորտների: նա նշել է, որ մինչև նոր ռազմավարությունը բանկի տնօրենների խորհրդին ներկայացնելը, առիթ կունենան դարձյալ անդրադառնալու և ավելի հանգամանորեն խոսելու համագործակցության ուղղությունների ու ծրագրերի մասին:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ