Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հոկտեմբերի 2003

Այսօր Երևանում մեկնարկել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի երրորդ տարեկան համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության համար իրոք նշանակալից և հիշարժան օր է: Երևանում անց է կացվում ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի երրորդ տարեկան կոնֆերանսը: Իրադարձություն, որը նշանավորվել է ծրագրի գործունեության 10-ամյա հոբելյանի տոնակատարության հետ: Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ և օգնությամբ ստեղծված ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքը ժամանակի ընթացքում ապացուցեց իր արդյունավետությունը և ներկայումս ամբողջ եվրասիական տարածաշրջանում, հսկայական դեր է խաղում տրանսպորտային ենթակառույցների ժամանակակից ինտեգրման գործընթացներում: Գործող միջազգային տրանսպորտային միջանցքների նկատմամբ որպես լրացուցիչ երթուղի առաջարկված ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը նպաստում է ոչ միայն մասնակից պետությունների տրանսպորտային հաղորդակցության ուղիների, այլև ընդհանուր առմամբ այդ երկրների տնտեսությունների զարգացմանը: Ծրագիրը լիովին համապատասխանում է Եվրոպական Միության կողմից ՏՐԱՍԵԿԱ երկրների նկատմամբ վարվող քաղաքական և տնտեսական ինքնուրույնության պահպանման և կայուն զարգացման ռազմավարության քաղաքականությանը, նպաստում է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերին Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի առավել օպտիմալ ինտեգրմանը, աջակցում է միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից ներդրումների ներգրավման համար տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Բոլորիս հատկապես ուրախացնում է ՏՐԱՍԵԿԱ միջանցքի ընդլայնման և նոր մասնակիցների ներգրավման միտումը: Հիրավի, վերածնվում են Մեծ Մետաքսե ուղու ավանդույթները. վերջինս վերածվում է Մերձավոր և Հեռավոր Արևելքի, Միջին Ասիայի երկրների միջև հիմնական առևտրային միջանցքի: ՏՐԱՍԵԿԱ տարածաշրջանի երկրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, գտնվում են մի քանի տրասպորտային միջանցքների խաչմերուկում և տարանցիկ բեռների փոխադրման հսկայական կարողություն ունեն: Մեր պետությունը մեծ նշանակություն է տալիս տրանսպորտային միջանցքների գործունեությանն ու արդյունավետությանը և դրանց զարգացման համար պատրաստ է ցանկացած կառուցողական երկխոսության: Կոչ անելով զարգացնել համագործակցությունը տրանսպորտային հաղորդակցությունների բնագավառում, ես ելնում եմ այն պարզ իրողությունից, որ ոչինչ այնպես չի մոտեցնում ժողովուրդներին և չի նպաստում նրանց բարեկեցությանը, ինչպես մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժի վրա հիմնված ազատ միջազգային առևտուրը: Համոզված եմ, որ քաղաքական ղեկավար շրջանակների, տրանսպորտային ոլորտի գործարարների և բոլոր այն մարդկանց ջանքերով, ովքեր շահագրգռված են արդյունավետ, անվտանգ և մրցունակ տրանսպորտային համակարգերի ստեղծմամբ, ՏՐԱՍԵԿԱ ծրագրի իրականացումը զգալիորեն կնպաստի մեր պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրմանը, և, որպես արդյունք, ընդհանուր առմամբ միջազգային և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Հարգելի մասնակիցներ, Հուսով եմ, որ համաժողովը կհասնի իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացմանը: Թույլ տվեք բոլորիդ մաղթել արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ Երևանում գտնվելու այս օրերին դուք կվայելեք նաև հայ ժողովրդի ջերմությունը, բարյացակամությունն ու հյուրասիրությունը»:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ