Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 փետրվարի 2011

Քննարկվել է հանքահումքային ոլորտի ներդրումային ծրագիրը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն:
Ողջունելով հյուրերին կառավարությունում, վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը:
Ընկերության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ կարևորում են Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք ներդրումները, որոնք կիրականացվեն երկու փուլով, և որոնց ընդհանուր արժեքը համարժեք կլինի շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի արդյունքում մեր երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կիրականացվի մարդկային ռեսուրսների ու համայնքների ուժեղացում՝ բնապահպանական լավագույն չափանիշների պահպանմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում երկարաժամկետ հեռանկարում ընկերության ներդրումների շարունակականության հարցերին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ