Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 փետրվարի 2011

Հաստատվել են ՀՀ ԱՎԶՀ 2010թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի հարցերի շարքում ՀՀ ԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը։ Նա անդրադարձել է 2010թ. ընթացքում անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու դրանց իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:
Անդրադառնալով հիմնադրամի 2011թ. անելիքներին` Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրերի մասին, որոնք հավանության են արժանացել խորհրդի անդամների կողմից: Նշված ծրագրերի շրջանակում առաջին փուլով նախատեսվում է հիմնել 20 հա անտառտարածք` իր ցանկապատով, երկրորդ փուլում` 2012թ., անտառապատել մնացած 31 հա տարածքը:
Մեկ այլ հարցով հաստատվել են ՀՀ ԱՎԶՀ 2011թ. հաստիքացուցակն ու գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ