Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 մարտի 2011

Պետությունը կարևորում է ազգային ավանդույթների վերականգնումը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է Սուրբ Սարգսի տոնի առիթով կազմակերպված ցուցահանդես-մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Մրցանակաբաշխությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա էին Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ։
Վարչապետ Սարգսյանը պատվոգրեր և մրցանակներ է հանձնել պրոֆեսիոնալ ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված 12 երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաև պատվոգրերով պարգևատրել ոչ պրոֆեսիոնալ մրցույթում աչքի ընկած լավագույն 16 ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի և կիրառական արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:
Բարձր գնահատելով Սուրբ Սարգսին նվիրված տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը` կառավարության ղեկավարը նշել է. «Պետք է արձանագրենք, որ պետության և եկեղեցու հետևողական համագործակցության շնորհիվ Սուրբ Սարգսի տոնն այսուհետ մտել է մեր կենցաղի մեջ և մեր կյանքի անբաժանելի մասն է դարձել, որովհետև մեր ժողովուրդը նախապատրաստվում է այդ տոնին, սրտանց նշում է այն, և կարծես այս գեղեցիկ ավանդույթը միշտ եղել է մեզ հետ: Կարծում եմ` կհամաձայնեք, որ էական դերակատարություն ունեցավ այն հանգամանքը, որ վերջին չորս տարիների ընթացքում Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումները հովանավորվում էին Հանրապետության Նախագահի կողմից: Բնականաբար, դրա նպատակն էր շեշտադրել այն, որ պետությունը կարևորում է ազգային ավանդույթների վերականգնումը, և մեզ հաջողվեց նաև Սուրբ Սարգսի տոնը դարձնել այդպիսին»։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդես-մրցույթներին մասնակցած բոլոր արվեստագետներին և շնորհավորելով նրանց հաղթանակի կապակցությամբ` մաղթել նորանոր հաջողություններ իրենց ընտրած ոլորտներում:
Սիրո բարեխոսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթները կազմակերպել էր Աշխարհի հայ նկարիչների միությունը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ: Երիտասարդ արվեստագետների պրոֆեսիոնալ մրցույթում ներկայացված շուրջ 80 ստեղծագործությունները «ԱրմենԹել»-«Բիլայն» ընկերության հովանավորությամբ տպագրվել են գունազարդ ամենամյա պատկերագրքում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ